Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՊՈՒՏԻՆԸ ԼԵԳԻՏԻՄԱՑՎԵՑ ԻՐ ԲՈԼՈՐ «ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ» ՀԱՆԴԵՐՁ

ՊՈՒՏԻՆԸ ԼԵԳԻՏԻՄԱՑՎԵՑ ԻՐ ԲՈԼՈՐ «ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ» ՀԱՆԴԵՐՁ
27.09.2011 | 00:00

Ռուսաստանյան ինտրիգը հանգուցալուծվեց: Վերջին ամիսներին արդեն իսկ տեսանելի էր` Մեդվեդևը երգով նահանջի մեջ է:

Եվ այնուհանդերձ, Պուտինի «նախագահացումը» շատ նման էր իրեն: Նույն կերպ` Ռուսաստանի մարդահամարի օրը, նա նստել Լյուդմիլայի կողքին, երջանիկ ամուսնություն ու ընտանիք էր նատյուրմորտում: Իսկ Լյուդմիլայի աչքերից ցավի թախկած հոսանքներ էին արձակվում: Եթե հիշում եք` այդ օրերին Պուտինան մենաստան էր գնացել (չար լեզուներն ասում էին, որ նա այդպես էլ չհարմարվեց Կաբաևայի և Պուտինի, նրանց համատեղ որդու` Դիմայի գոյության փաստի հետ ու փախչում էր ցավոտ իրականությունից… բայց թողնող չկար։ Ի դեպ, երեկ Կաբաևան նույնպես իր հեղինակավոր կարծիքը հայտնեց «единорос»-ների ու նրանց համագումարում կատարվածի մասին, պնդելով` «եդինաները» երբեք իրենց խոսքը քամուն չեն տալիս):
Մի խոսքով, Մեդվեդևն այդ օրը Վիա Դոլորոսա բարձրացողի դառնությամբ գլխով էր անում Պուտինի ասածների վրա, ու նրա շքեղ ժպիտների մեջ լիքը «լաց» կար:
Անցանք քաղաքական կատեգորիաներին:
Այսպիսով, միջազգային հանրությանը, իսկ առավել ստույգ` Արևմուտքին, չհաջողվեց Մեդվեդևից «իր տղա»` Սամոսա սարքել, և հարմար գտավ ոչ թե երկու, այլ մեկ հոգու հետ պայմանավորվելու մոդիֆիկացիան:
Արդեն իսկ հանգամանքը, որ օգոստոսին Օբաման Պուտինին չհրավիրեց Վաշինգտոն, ազդակ էր` շարունակությամբ հասկանալու` ставка-ները փոխվում են: Բրիտանիայի վարչապետ Կեմերոնի այցը Մոսկվա վերջին ակորդն էր:
Ասել, որ այցը սիմվոլիկ էր, կնշանակի` ոչինչ չասել: Մեդվեդև-Կեմերոն ասուլիսի տոնայնությունից, ժեստիկուլյացիայից, կտրուկ հայտարարություններից` իբր Լուգովոյին ու Լիտվինենկոյին վերաբերող (Ռուսաստանը չբարձրաձայնեց Զակաևի ու Բերեզովսկու խնդիրները, սակայն ենթատեքստում դա ևս կար), պարզ դարձավ. ПРО-ների, Սիրիայի, Պաղեստինի ու մնացած հարցերի առնչությամբ Ռուսաստանին ու Կեմերոնին չի հաջողվել պայմանավորվել (չէր էլ հաջողվելու) ու, ինչպես կասեր մեր հարատև ընդդիմությունը, «ջրբաժանը» պաշտոնական տեսք ստացավ: Կեմերոնը հանդիպեց Պուտինին, սեղմեց նրա ձեռքը:
Հաջորդը, իհարկե, արդեն Պրոխորովի կուսակցականացման, առավել ստույգ` անկուսակցական պատմությունն էր, բայց այն այլևս ոչ մեկին չէր հետաքրքրում, որովհետև արդեն բոլորին էր պարզ. Ռուսաստանն անսահման մեծ «торгչ»-ի մեջ է, իսկ այդ առևտուրը Մեդվեդևի հետ չպետք է արվի:
ՈՒ Պուտինն «արեց» այն, ինչ պետք է աներ: Լավն այս ամենում այն էր, որ հստակեցվեց վիճակը, ու ռուսական թատրոնն ավարտվեց: Սակայն հաստատ ու ոչ Ստանիսլավսկու ոճով: Բոլորն այդ օրն ունեցան «նոստալժիկ» նատյուրմորտներ. ասես հին, բարի օրեր էին վերադարձել. հոտնկայս և բուռն ծափահարություններ` հնչած «ազգի հոր» պատվին, միաձայն ու «անձայն» քվեարկություն (ավելին` Պուտինն անցավ բաց քվեարկության և պահանջեց դեմ քվեարկած միակ դիսիդենտին. երևի ուզում էր «мочить в сартире». ի դեպ, երեկ ԶԼՄ-ներն ու կայքերը հիշել էին Պուտինի բոլոր «անտիկվարիատները»` «Սաակաշվիլուն մոտիկ ծառից ու ձվերից կախել», «Հյուսիսային Կովկասը կտրելու մասին խոսողների ինչ-որ բանը կտրել» և այդպե՜ս շարունակ):
Հաջորդ բացթողումն ընդհանրապես կարող է ճակատագրական համարվել Պուտինի համար:
Եթե առաջինի դեպքում բոլորն արդեն իսկ հասցրել են Պուտինին համեմատել Ստալինի ու Բրեժնևի հետ, ապա երկրորդի հետ կապված ձեն-ձուն չկա: Նկատենք, բոլորը միաբերան ցուցանում են Պուտինի տարիքը` 59, մեկ տարի հետ նա կլինի 60 (hա, իհարկե, չես ասի, ջահե՜լն է շատ. Կաբաևան կիմանա), եթե որևէ լուրջ ֆորս մաժոր չլինի, ապա Պուտինը կպաշտոնավարի ևս 12 տարի:
Մի էն կալկուլյատորը դեսը տվեք. էսպես. նախորդ տասը տարին, դրան գումարում ենք վարչապետության (ասում են` նա է, չէ՞, եղել իրական նախագահը և ոչ Մեդվեդևը) տարիները, չորս էլ էստեղ ենք գումարում. ունեցանք տասնչորս, գումարենք վերևի 12-ը, եղա՜վ քսանվեց տարի… խեղճ Քադաֆի ու Մուբարաք. քանի՞ տարի էին նրանք պաշտոնավարել, մի քիչ շա՞տ:
Ընդ որում, վերջիններիս բռնապետական ու աֆրիկա-արաբական ժառանգորդական հակումները բավականին դեմոկրատական և հրապարակային էին Պուտինի դրսևորած հակման կողքին: Բանն այն է, որ վերջիններս բաց, անթաքույց, ոչ մեկին չխաբելով` իրենց իշխանությունը ժառանգում են իրենց որդիներին:
Պուտինը ժառանգորդության ամենատգեղ մոդիֆիկացիայից օգտվեց. նա խաբեց ողջ Ռուսաստանին, միջազգային հանրությանը. ձևով սահմանադրական, բովանդակությամբ բռնակալության կատարելագործված ձևով սահուն վերցրեց այն, իբր պահպանում է օրենքի տառը… պայմանավորվելու շնորհիվ: Հետաքրքիր է, ինչո՞ւ որևէ մեկը չբարձրաձայնեց, որ այդ բացթողումը, անշուշտ, անթույլատրելի էր: Կրկնակի անթույլատրելի. 13-հազարանոց համագումարում մի դիսիդենտ չգտնվեց (տեսնեիք Սուրկովի տխո՜ւր աչքերը)` ասելու, որ գոնե մի բարձրաձայնիր, եղբայր, որ «պայմանավորվել ենք». դա «дурной» տոն է:
Աշխարհը դեռ համբերում է: Չնայած արդեն իսկ խոսվում է Ռուսաստանին սպասվող «развал»-ի, դեմոկրատիայի մահվան, «անհրաժեշտ» պահին նավթի գների իջեցման մասին: Ռուսաստանն էլ իր հերթին ՄԱԿ-ում Facebook-ի ու Twitter-ի դեմ «մորատորիում» է փորձում մտցնել, այնուհանդերձ, սպիտակ ձեռնոցներով ու բակենբարդներով գործող, Մերձավոր Արևելքը պայթեցրած աշխարհը դեռ մտածում է. գուցե հնարավոր լինի պայմանավորվել Պուտինի հետ, ու ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարում է` մեզ համար «до лампочки», թե ով է Ռուսաստանում նախագահ. մենք շարունակելու ենք վերաբեռնումը Ռուսաստանի հետ, մանավանդ որ վերաբեռնումն սկսվել է հենց Պուտինի օրոք:
Պուտինն էլ, քանի դեռ չի ընտրվել, նույնպես ձեռնոցներով, «բաբըչկայով» կշարունակի ասել էդ աշխարհին, որ էնքան էլ լավ բան չստացվեց, ու մի քիչ զղջում է, որ էն ժամանակ ասաց` «мочить անեմ սաղիդ սարտիրում», ինքն արդեն կուլտուրական Պուտին է, որովհետև հասկանում է, որ նույն միջազգայինը կարող է էնպե՜ս հարամել իր ընտրությունը, ու այդ ուղղությամբ կանխարգելիչ քայլեր է անում: Նախ` առժամանակ առաջ ասաց` ընտրություններից հետո գնալու, ձեռները լվանալու է. ասել է` ընդունում է մարտահրավերը:
ՈՒ արդեն իսկ ընդունել է: Մեդվեդևը, Վիա Դոլորոսայով բարձրանալով, դեռ չէր հասել Գողգոթա, երբ նրա ձեռքերին Կուդրինն առաջին գամերն ամրացրեց` ի տես աշխարհի, գրեթե հինգ րոպե համագումարից անց, նա հայտարարեց` չի աշխատի Մեդվեդևի կառավարությունում, իսկ Պուտինն ավելի առաջադեմ ու բարեփոխիչ է:
Մի հարցնող չեղավ. ա՛յ Կուդրին (Ռուսաստանի ֆինանսների նախարարն է). նախ` էդ ե՞րբ Պուտինը դարձավ նախագահ, Մեդվեդևն էլ` վարչապետ, էդ ե՞րբ քեզ նշանակեցին նախարար, որ դու էլ` «չես աշխատում»: Հետո էլ` էսքան ժամանակ աշխատել ես պրեզիդենտ Մեդվեդևի «կաբինետում», հիմա որտե՞ղդ, ի՞նչդ, իսկ առավել ստույգ` «ո՞վդ» է ցավում, որ էթիկան այդպես «մոչիտ» անելով` ձենդ գլուխդ ես գցել:
Էս ասում ենք` «կուժ-կուլա» հայտնի ասացվածքի ենթատեքստում: Բայց մեկ նախադասություն հետո:
Բանն այն է, որ Պուտինը նույնքան բարդ հարաբերություններ ունի ու կունենա հետխորհրդային մի շարք երկրների հետ: Սաակաշվիլիին գիտեք: Լուկաշենկոն էլ: Էն օրը Յանուկովիչին փորձում էին ձեռնասուն դարձնել, բայց որ Տիմոշենկոյին ազատեցին (իսկ Յանուկովիչը կհամաձայնի՞ ընդհանուր Մաքսային միությանն անդամ դառնալ), մի խոսքով, խնդիրներ` որքան ասես:
Հիմա մեր մասով: Այն, որ Պուտինն էր լինելու ֆավորիտը, ասացինք, վերջին ամիսներին պարզ էր: Հետաքրքիրը, սակայն, հայաստանյան լուսանցքային ուժերի էյֆորիան է, թե` որ Պուտինն եկավ, իրենք էլ են գալու: Քոչարյանն էլ: Սա՜ղ գալու են:
Թող գա՛ն:
Պարզապես, պետք չէ ավազի վրա այդքան արագ դղյակավորվել, որովհետև նույն Պուտինն էր կարծես 2008-ի փետրվարին դեռ նախագահ: Մայիսի 7-ին Պուտինը դարձավ վարչապետ: Եթե մեր հիշողությունը մեզ չի դավաճանում, ապրիլի 9-ին վարչապետ դարձավ Տիգրան Սարգսյանը: Չորս տարի է, ինչ Քոչարյանը թոշակ է ստանում պետությունից: Երիտասարդական: Ակտիվ քաղաքականությունից դուրս: Եվ Ռուսաստանի դեֆակտո նախագահը (այդպես են, չէ՞, համարել Պուտինին այսքան ժամանակ) չի ասել` տղերք, էդ ջահել թոշակառուին ինչի՞ չեք մի վարչապետից-բանից տալիս:
Ավելին` իր նախագահացու դառնալու նախօրյակին նա «դիմեց» ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ու շնորհավորեց նրան` Անկախության քսանամյակի առիթով: Ասել է` Պուտինը գնում է ընտրությունների, նրան Հայաստանի, հայերի, հայերով` միջազգային հանրության աջակցությունը շատ պետք է, ինչի՞ պիտի իր հարաբերությունները հանուն նրա, որ լուսանցքից ոմանք դուրս գան, վտանգի:
ՈՒզում ենք ասել, որ այն, ինչ կարելի է Զևսին… հասկացաք:
Քաղաքագիտորեն ձևակերպած` Ռուսաստանում բոլորովին այլ կոնֆիգուրացիա է, Հայաստանում` բոլորովին այլ:
Անլուծելի դիլեման Քոչարյանի դեպքում ոչ միայն այդ, այլև «ումով» գալու խնդիրն է: Բոլոր ուժերն այսօր փորձում են ձերբազատվել նրանից. ենթագիտակցորեն հասկանում են, որ իրենք հազիվ իրենց շահը պաշտպանեն. միքս անելու դեպքում ավելորդ բալաստ կառաջանա, իրենցն էլ կկորցնեն:
Նկատո՞ւմ եք, բացի Օսկանյանից, Քոչարյանի գալու մասին ոչ ոք չի խոսում։ Ընդ որում, Օսկանյանը ևս ձերբազատվելով է խոսում: Համ էլ ինքը քաղաքական ուժ չէ:
Բոլոր դեպքերում, հոկտեմբերին Հայաստանում կսկսվի նոր ռանդևու: Սերժ Սարգսյանն առաջարկ ունի կոալիցիոն իր գործընկերներին, և Գագիկ Ծառուկյանի` շքերթից բացակայությունն էդ առաջարկում լավ փաթեթ ստանալուն էր միտված և ոչ Քոչարյանի սիրուն աչքերին (գրեցինք ու վախեցանք մեր գրածից` «սիրունի» մասով):
Եվ վերջապես, փորձառու Սերժ Սարգսյանը երիտասարդ Մեդվեդև չէ: Հիշեք` ասել ենք. իր մերձավորներից մեկի հետ զրույցում նա ասել էր` որևէ պայմանավորվածություն Քոչարյանի հետ, վարչապետ դառնալու մասով, չի եղել ու չկա:
ՈՒ թե սրան էլ գումարում ենք բլոգերների հետ իր երբեմնի հանդիպման միտքը, որ ոչ միշտ են իր և Քոչարյանի կարծիքները համընկնում, ամեն ինչ ընկնում է իր տեղը:
Էլ չենք ասում, որ Պուտինի ու Քոչարյանի հանդեպ սեփական հասարակություններում բոլորովին հակառակ պատկեր ու նատյուրմորտներ ունենք:
Մեղմ ասած:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1260

Մեկնաբանություններ